Ֆենկարոլ
Ֆենկարոլ պատկանում է հակահիստամինային դեղամիջոցների խմբին: Ֆենկարոլին բնորոշ է արագ ազդեցություն, ազդեցության լայն սպեկտոր և անվտանգություն:
Ֆենկարոլն ունի կրկնակի ազդեցություն. պաշարում է H1 ընկալիչները և քայքայում է հիստամինը հյուսվածքներում: Ֆենկարոլի կոնցենտրացիան մեկ ժամվա ընթացքում պլազմայում հասնում է առավելագույնի: Ընդունումից հետո հազվադեպ կարող է դիտվել քնկոտություն: Ֆեկարոլից ալկոհոլի ազդեցությունը չի ուժեղանում:
Ֆենկարոլը պարունակում է՝ Quifenadini hydrochloridum
*Մինչև 3 տարեկան երեխաների համար դեղամիջոցն օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: